«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Սամվել Աբրահամյան. Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահն անթաքույց կերպով լծվել Փաշինյանի քարոզարշավին

Սամվել Աբրահամյան. Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահն անթաքույց կերպով լծվել Փաշինյանի քարոզարշավին

Մաս առաջին

Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը և նրան սպասարկող քարոզչամեքենան անթաքույց կերպով լծվել են Փաշինյանի քարոզարշավին՝ կոպտորեն միջամտելով Հայաստանի ընտրությունների ընթացքին։ Ընդ որում, փետրվարից սկսած արդեն երրորդ անգամ Իլհամ Ալիևը պատերազմի սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին՝ կապելով դա Հայաստանում իշխանության հնարավոր փոփոխության հետ։ Մի կողմ թողնենք այլ երկրի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիությունը։

Քննարկենք, թե ինչն է՞ մտահոգում Ադրբեջանի նախագահին։

Ադրբեջանի նախագահի հայտարարություններում հնչում է ընդամենը մեկ մտահոգություն, որը նա ձևակերպում է հետևյալ կերպ․ «Հայաստանում իշխանության են փորձում գալ ազգայնականները, ռևանշիստները և ծայրահեղականները, որոնք պատրաստվում են պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ»։ Այլ մտահոգություն Ալիևի խոսքում չկա։

Ուսումնասիրեցի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հրապարակված ծրագրերը, հետևում եմ քարոզարշավի ընթացքում տարբեր ուժերի ղեկավարների ելույթներին։ Ոչ մեկի խոսքում և հրապարակված նյութերում, բացի Գուրգեն Սիմոնյանից (որը կարծում է, որ անհրաժեշտ է հետ բերել Արցախը), չեք գտնի ռևանշիզմի և պատերազմի ակնարկ անգամ։ Բոլորը խոսում են միայն խաղաղությունից և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունից։

Բայց սա հարցի ընդամենը մեկ կողմն է։ Կա շատ ավելի էական ևս երկու կողմ։

Առաջին՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ և ակնհայտ է, որ Հայաստանը չունի և տեսանելի ապագայում չի ունենա ոչ ռազմական, ոչ նյութական կարողություններ՝ Ադրբեջանի նկատմամբ պատերազմական գործողություններ սկսելու համար։ Մեզանից ոչ պակաս լավ այդ մասին գիտի նաև պարոն Ալիևը։
Երկրորդ՝  Հայաստանի ժողովուրդը կտրականապես մերժում է պատերազմի ցանկացած հեռանկար և երբեք չի աջակցի ընտրություններին մասնակցող որևէ ուժի, կամ որևէ իշխանության, որը կփորձի ժողովրդին ներքաշել այդ կարգի արկածախնդրության մեջ։ Իլհամ Ալիևը անկասկած քաջատեղյակ է նաև այս մասին։

Հետևաբար, Ադրբեջանի նախագահի մտահոգության իրական առարկան այլ է։

Այս post-ը չծանրաբեռնելու համար, դրան մանրամասն կանդրադառնամ հաջորդիվ։

Հայ ազգային կոնգրեսի վարչության գործադիր քարտուղար
Սամվել Աբրահամյան